‘Եղանակ. երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ’

641

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում օգոստոսի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-27-ին կբարձրանա 3-4 աստիճանով: 
 
 
Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 
 

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան կողաշրջվել և հարվածել է էլ. սյանը’
Հաջորդ հոդվածը‘Լարսի փակվելու պատճառով ՀՀ-ում մնացած ավտոմեքենաների տերերը տուգանքներից խուսափելու համար պետք է դիմեն ֆիննախ ‘