‘Եղանակ. Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ’

659

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում հուլիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 1-2 աստիճանով: 

Երևանում հուլիսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 

Նախորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Չեմ կարծում, որ ճնշումները էական ազդեցություն կունենան ‘
Հաջորդ հոդվածը‘Բոստանջյան. ՄՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու Անկարայի մտադրությունը Հայաստանի համար աղոտ հեռանկար ունի’