‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’

727

Հանրապետության տարածքում՝
 
Հուլիսի 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 2-3 աստիճանով: 
 
 
Երևանում՝ 
Հուլիսի 7-8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 

Նախորդ հոդվածը‘Գյուղացիները փակել էին Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը ‘
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ-ի վախը մի քանի անգամ «նստած-հելած» է. «ՉԻ»’