‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև’

616

Հանրապետության տարածքում՝
 
Հունիսի 25-26-ին շրջանների զգալի մասում, 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ին կնվազի 2-4 աստիճանով, 26-29-ը նունքան կբարձրանա:
 
Երևանում՝    
 
Հունիսի 25-26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 

Նախորդ հոդվածը‘1/8-րդ եզրափակչում հանդես կգան Կոլումբիան և Հունաստանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարտական հենակետում զինվոր է զոհվել ‘