‘Եղանակ. Երևանում դեկտեմբերի 23-ի գիշերը կա թույլ ձյան հավանականություն’

775

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, 23-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ` հիմնականում ձյուն, 23-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց:  24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 23-ի գիշերը կա թույլ ձյան հավանականություն: 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Էն, որ ասում ենք՝ համագործակցություն, սա է ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում հետիոտների վրա քշող վարորդը բացականչել է «Ալլահ ակբար»’