‘Եղանակ. Երևանում հնարավոր է ջերմաստիճանային ռեկորդ գրանցվի’

2239

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում օգոստոսի 27-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 30-31-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 27-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Երևանի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.70C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 12.00C (1992թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 24.70C

Նշենք, որ համաձայան բազմամյա կլիմայական տվյալների Երևանում օգոստոսի 27-ին օդի առավելագույն ջերմաստիճան է գրանցվել 37.7: Համաձայն կանխատեսման այսօր Երևանում սպասվում է նույն 37 աստիճանը: Հնարավոր է նաև, որ այսօր նոր ջերմաստիճանային ռեկորդ գրանցվի:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ներ. Ռուսաստանյան զորքերը գրավել են Նովոազովսկ քաղաքը’
Հաջորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’