‘Եղանակ. Հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ’

1148

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում սեպտեմբերի 26-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 29-ին և 30-ի գիշերը շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ–արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ին և 30-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.00C (1968 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան 4.20C (1983 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.70C

Նախորդ հոդվածը‘Կայացել է Ծառուկյան-Դեմիրճյան հանդիպումը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը արգելել է եվրոպացի պատգամավորի մուտքը երկիր’