‘Եղանակ. Հնարավոր է ամպրոպ ‘

699

Օգոստոսի 19-21-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`  18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-20-ին կնվազի 4-5 աստիճանով, 22-23-ին կբարձրանա 2-3աստիճանով:

Երևանում` օգոստոսի 19-21-ին  երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի  ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օգոստոսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը բացառում է հայ զինվորի առևանգման վարկածը’
Հաջորդ հոդվածը‘Որդուն 3500 դոլարով վաճառած կինը կրկին ազատության մեջ է’