‘Եղանակ. Հունիսի 17-20-ին հնարավոր է կարճատև անձրև’

687

Հանրապետության տարածքում՝
 
Հունիսի 17-20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-19-ին էապես չի փոխվի, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով: 
 
 
Երևանում՝    
 
Հունիսի 17-20-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Իդիոտիզմը»՝ որպես «ուղիղ ճանապարհ» կամ վարչախմբի բնութագիր’
Հաջորդ հոդվածը‘Լարսի ճանապարհին գտնվել է անձը չպարզված քաղաքացու դի’