‘Եղանակ. Մարտի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’

1173

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մարտի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում զգալի, հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ին ցերեկը և 20-ի գիշերը կբարձրանա 4-6, 22-ին կնվազի 5-7 աստիճանով:



 Երևանում՝ 

Մարտի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևանի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 20.00C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -7.80C (1990 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 6.50C: 

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն 

Նախորդ հոդվածը‘ Դժվար անցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Կարմիրի լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել’