‘Եղանակ. Շոգ ամառը շարունակվում է’

1474

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 13-14-ը կնվազի 2-3, այնուհետև կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

13-16-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն



Նախորդ հոդվածը‘Բաքուն գրավողները ‘
Հաջորդ հոդվածը‘Խորհրդային մտածողության գերիները. «Ժողովուրդ»’