‘Եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով’

764

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հուլիսի 24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ին կբարձրանա 2-4 աստիճանով,այնուհետև նույնքան կնվազի:

Երեւանում 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հայկական հակաուտոպիա. ի՞նչ կլինի Սերժի հաղթանակի դեպքում’
Հաջորդ հոդվածը‘Հայ բնապահպանները փորձում են գտնել Հայաստան ներկրված կապիկների հետքը’