‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’

706

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում օգոստոսի 3-7-ը հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-6-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝  օգոստոսի 3-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: 

Նախորդ հոդվածը‘Տերյան փողոցում ծառեր են կոտրվել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի տարածք ռադիոակտիվ նյութ տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիենր’