‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’

1108

Դեկտեմբերի 3-ին՝ շրջանների մեծ մասում, 4-6-ին՝ առավելապես արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, առանձին շրջաններում` մինչև 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: 4-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 4-ի ցերեկը նույնքանով կբարձրանա: Արևելյան շրջաններում էապես չի փոխվի:

Երևանում` դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր շրջաններում՝ թաց ձյուն: 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           15.30C (1983 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -8.50C (1999 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           2.20C

 

Նախորդ հոդվածը‘Kicker. «Հիմա Մխիթարյանը մարմնավորում է դորտմունդյան ճգնաժամը»’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլը դեկտեմբերի 9-ին կներկայացվի որպես «Նյու Յորք Կոսմոսի» ֆուտբոլիստ’