‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը այսօր 2-3 աստիճանով կնվազի’

805

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում օգոստոսի 13-17-ին Լոռիի, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 13-ին կնվազի 2-3 աստիճանով, 15-16-ին նույնքան կբարձրանա:

 
 
Երևանում օգոստոսի 13-14-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Նախորդ հոդվածը‘Ուեյն Ռունին «Մանչեստր Յունայթեդի» նոր ավագն է’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում նախագահական նստավայրի դիմաց ինքնահրկիզվածը ղարաբաղյան պատերազմի վետերան է’