‘
Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ին առանձին լեռնային շրջաններում, 16-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին էապես չի փոխվի, 16-ի ցերեկը կնվազի 2-3, 19-ի ցերեկը՝ ևս 2 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
16-17-ը, 19-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև:
‘