‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը շուտով կնվազի’

928

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 10-13-ին հանրապետույթունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-12-ին էապես չի փոխվի, 13-14-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում` սեպտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն


Նախորդ հոդվածը‘ՃՈ-ն վարորդի սթափությունը տեղում որոշող նոր սարքեր է ձեռք բերել’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա».«Ամեն ինչ սկսվում է նորից»(տեսանյութ)’