‘
Քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ և բնապահպան Եղիա Ներսեսյանը: Նա մասնակցում էր շինարարության դեմ բողոքող բնակիչների ակցիային:
Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին զգալի չափով թվապես գերազանցող ուժեր է բերել և ապօրինի շինարարության ընթացքն ապահովելու նպատակով բացահայտ կերպով ուժ է կիրառում ու ոտնահարում է բնակիչների և նրանց աջակցող ակտիվիստների տարրական իրավունքները: Այս մասին հաղորդում է տարածել Նախախորհրդարանը:
‘