‘Եղիշե Չարենցի և Մհեր Մկրտչյանի արձանները՝ կինո «Մոսկվայի» դիմաց’

5799

Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր տեղադրվեցին գրող Եղիշե Չարենցի և հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի արձանները, որոնց տեղադրման վայրը փոքր ինչ անսովոր է՝ նստարանների վրա: Այս միջոցառումը Երևանի քաղաքապետարանի «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի սկիզբն էր:

Նախագիծն, ըստ քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, որի խոսքերը մեջբերում է tert.am-ը, այս երկու արձաններով չի սահմանափակվի. «Մինչև հոկտեմբերի 14-ը Երևանի տարբեր վայրերում կտեղադրվեն առաջին փուլով նախատեսված արձանները՝ թվով 9 արձան: Այդ ցանկում ընդգրկված են մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող մեր հանճարները՝ Մինաս Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը և այլք: Բոլոր փակագծերը չեմ ցանկանում բացել, թող անակնկալ լինի մեր բնակիչների համար»,- ասել է նա և հավելել՝ առաջին փուլի դրական արձագանքի դեպքում ծրագիրը շարունակական կլինի:

 

\"\"

 

\"\"

Նախորդ հոդվածը‘Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրը» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի Լիգա. բոլոր արդյունքները’