‘Եղիսաբեթ II-ը դարձավ աշխարհի ամենատարեց միապետը’

731

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի մահվանից հետո Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը դարձավ աշխարհի ամենատարեց միապետը, գրում է The Telegraph-ը:

Սաուդյան Արաբիայի թագավորը, որը հունվարի 22-ին վախճանվեց կյանքի 91-րդ տարում, երկու տարով մեծ էր Ելիզավետա թագուհուց: Մեծ Բրիտանիայի թագուհին այս տարվա ապրիլի 21-ին կդառնա 89 տարեկան:  

Թագուհուց հետո՝ ամենատարեցը Մալայզիայի 87-ամյա թագավոր Աբդուլ Հալիմ Մուաձամ Շահը և Թաիլանդի արքա Պումիպոն Ադուլյադետն են:

Եղիսաբեթն այս տարի կարող է ռեկորդակիր լինել նաև գահակալության ժամկետով: Առայժմ առաջատարը Վիկտորյա թագուհին է, որն իշխել է 63 տարի, յոթ ամիս և երեք օր՝ 1837 թ. հունիսի 20-ից մինչև 1901 թ. հունվարի 22-ը: Իր նախատատից առաջ անցնելու համար Եղիսաբեթը II-ը, որ գահ է բարձրացել 1952 թ. փետրվարի 6-ին, պետք է իշխի առնվազն մինչև սեպտեմբերի 10-ը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիի «սեւ հունվարը». Հայաստանը ցնցած ողբերգության ժամանակագրությունը’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’