Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հինգշաբթի գիշերն անցկացրել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ բժիշկները նրան խորհուրդ են տվել հետաձգել այցը Հյուսիսային Իռլանդիա։
Բուկինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ ասվում է, որ հինգշաբթի թագուհին արդեն վերադարձել է Վինձորի դղյակ։
«Երբ բժիշկները նրան խորհուրդ են տվել հանգստանալ մի քանի օր, թագուհին այցելել է հիվանդանոց՝ նախնական հետազոտություններ անցնելու նպատակով։ Այսօր ցերեկը նա վերադարձել է Վինձորի ամրոց և առույգ է զգում իրեն»,- հաղորդել է Բուկինգհեմյան պալատը։
Թագուհուն հետազոտել են Լոնդոնի կենտրոնի Էդուարդ VII արքայի մասնավոր հիվանդանոցում, որը Վինձորից 33 կմ հեռու է։ Նշվում է, որ այցելությունը հիվանդանոց կապ չունի կորոնավիրուսի հետ։
Փոխանցում է BBC-ն։
