‘Եմենի մայրաքաղաքի փողոցները զրահատեխնիկա է մտցվել’

831

Եմենը աննախադեպ անվտանգության միջոցառումներ է ձեռք առնում՝ կապված «Ալ-Քաիդայի» գրոհայինների կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքի հետ: Հարյուրավոր զրահամեքենաներ են բերվել Սանայի փողոցներ, ուժեղացված պահպանություն է սահմանվել վարչական շենքերի և կենսական անհրաժեշտության ենթակառուցվածքների նկատմամբ: Եմենի իշխանությունների տվյալներով՝ «Ալ-Քաիդան» ծրագրել է դիվերսիաներ իրականացնել նավթամուղների վրա և նավահանգիստներում: Ավելի վաղ Եմենի կառավարությունը քննադատել էր ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակից մի շարք երկրների որոշումը՝ իրենց դեսպանատները Սանայից հեռացնելու վերաբերյալ: Եմենյան քաղաքական գործիչների կարծիքով՝ Արևմուտքի քաղաքացիների հեռացումն ընդամենը ձեռնտու կլինի   ահաբեկիչներին, քանի որ Սանան առանց այդ էլ ամեն ինչ անում է՝ դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար: ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացմամբ հանդես եկավ անմիջապես այն բանից հետո, երբ «ԱԼ-Քաիդայի» ենթադրյալ չորս գրոհայիններ Եմենում սպանվեցին անօդաչու սարքից արձակված հարվածից: BBC-ի տվյալներով՝ Վաշինգտոնը նոր գործողություններ է նախապատրաստում «Ալ-Քաիդայի» ջոկատների դեմ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Նախագահի ինստիտուտի առջեւ պիտի մարդիկ կարողանան խոնարհում ունենալ ‘
Հաջորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանը ժողով արեց ու որոշեց, Գալուստ Սահակյանը դեռ չի հաստատում ‘