‘
Այսօր Եմենի մայրաքաղաք Սանայի ռազմական հենակետերից մեկում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը ծանր վիրավորվել են, հայտնում է «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստաալիքը:
Վարկածներից մեկի համաձայն՝ ռազմական օբյեկտը ռմբակոծման է ենթարկվել, ինչի արդյունքում զինապահեստի վրա ընկած արկը հանգեցրել է ռազմամթերքի բռնկմանը: Ըստ մեկ այլ վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել կարճ միացման հետևանքով:
Եմենի պաշտպանության նախարարությունը խոստացել է կատարվածի մանրակրկիտ քննություն անցկացնել և կարճ ժամանակում բացահայտել դեպքի իրական պատճառները:
‘