‘
Եմենի անվտանգության ուժերը ազատագրել են ութ պատանդների, որոնց, ինչպես հաղորդվում է, առևանգել էին «Ալ-Քաիդայի» գրոհայինները, հաղորդել են երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:
Պատանդների թվում կա մեկ օտարերկրացի, որի քաղաքացիությունը չեն հայտնում, մյուսները Եմենի քաղաքացիներ են:
Պատանդների ազատագրման գործողության ընթացքում սպանվել է յոթ գրոհային:
Գործողության վայրի վերաբերյալ նույնպես ոչինչ չի հաղորդվում: Փոխանցել է BBC-ն:
‘