‘Եմենում ձերբակալվել է «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկը’

636

Եմենի Զինջիբար քաղաքում ձերբակալվել է «Ալ Քաիդա ահաբեկչական ցանցի» գլխավոր անդամներից մեկը՝ Սուլեյման Հասան Մուհամեդ Մուրշիդ Ավադին, որը հայտնի է նաև Աբու Ուսամա ալ Աբի անունով, փոխանցում է Associated Press-ը՝  հղում կատարելով Եմենի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը:

Ըստ Եմենի իշխանությունների հաղորդած տեղեկության՝  ալ Աբին, որը մասնակցել է տեղի իրավապահ մարմինների սպանություններին, ինչպես նաև արտասահմանյան օբյեկտների նկատմամբ մի շարք ահաբեկչական հարձակումների, երկրի ամենավտանգավոր քրեական տարրերից է: 

Նախորդ հոդվածը‘Նորվեգիայի փոխնախարարներից մեկը հեռացել է պաշտոնից՝ անչափահասի հետ սեռական կապ ունենալու համար’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ականը արտագաղթի մասին. Այսօր գնալու հնարավորությունները մի քանի անգամ ավելացել են’