ԵՄ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կառաջարկվի միջնորդ դառնալ

567

Եվրամիությունը մտադիր է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշին առաջարկել միջնորդ դառնալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում։

«Խաղաղության հասնելու համար մենք պետք է ռազմական ոլորտում ավելի շատ օգնենք Ուկրաինային, քան արդեն արել ենք։ Հարկավոր է հաղթել այս պատերազմում, միևնույն ժամանակ՝ գործի դնել դիվանագիտական բոլոր ջանքերը։ Սրանք իրար չեն հակասում։ Հարկավոր է զուգահեռաբար մեծացնել մեր ռազմական օգնությունը և դիվանագիտական ջանքերը։ Շատ շուտով ես կարող եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին խնդրել, եթե նա ուզենա, սկսել միջնորդական գործընթաց»,- ասել է նա։

Բորելի խոսքով՝ ԵՄ-ն պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինային օգնել է ռազմական, քաղաքական, ֆինանսական և դիվանագիտական ոլորտներում, բայց «դա բավարար չի եղել»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը նախատեսում է 11 մլրդ եվրոյի առևտրային սահմանափակումներ
Հաջորդ հոդվածըԻնչո՞ւ է բոլորին ձեռնտու անցյալի խեղաթյուրումը. «ՉԻ»