ԵՄ․ Նախապատրաստվում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 13-րդ և 14-րդ փաթեթները

325

Եվրամիությունն արդեն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինչպես 13-րդ, այնպես էլ 14-րդ փաթեթները։

Այդ մասին գրել է «Известия» թերթը՝ հղում անելով Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Զդեխովսկուն։

Քաղաքական գործչի կարծիքով՝ նոր պատժամիջոցների մշակումը երկար ժամանակ չի պահանջի։ «Դրանք շատ շուտով կներկայացվեն անդամ երկրներին»,- նշել է եվրապատգամավորը։

Էստոնիայից եվրապատգամավոր Յանա Տոոմը հավելել է, որ նոր պատժամիջոցներ մտցնելու նախաձեռնությունը կբխի հիմնականում մերձբալթյան հանրապետություններից։ «Սակայն սանկցիոն գործիքն անսահման չէ։ Ինչ-որ տեղ սահման կա, և դա, ըստ ամենայնի, շուտով վրա կհասնի»,- ասել է նա։

Ավելի վաղ ԵՄ-ն պատժամիջոցների 12 փաթեթ է սահմանել ՌԴ-ի դեմ։ Նոր սահմանափակումները մտցվել են 61 մարդու, ինչպես նաև 86 ընկերությունների և կազմակերպությունների դեմ։

Նախորդ հոդվածըՌուսաստանի ֆուտբոլային միությունը որոշել է չտեղափոխվել Ասիա
Հաջորդ հոդվածըՄԱԿ․ Իսրայելը տարհանում է հայտարարել Գազայի հատվածի հարավում