‘ԵՄ ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմը պահանջում է վերացնել Անդիրաս Ղուկասյանի կալանքը’

3305

Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը խիստ մտահոգված է «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ մեկ տարուց ավելի շարունակվող կալանքով, պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը և նրան ազատ արձակել: «Ներկայումս Ա. Ղուկասյանը վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկված միակ անձն է, որի կալանքը չի փոփոխվել, և որը շարունակում է մնալ անազատության մեջ», — ասված է պլատֆորմի հայտարարությունում:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը նշում է, որ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվել են ավելի քան 16 դռնփակ դատական նիստերի ընթացքում, և ըստ պաշտպանի՝ Ղուկասյանը զրկվել է իրեն մեղսագրվող արաքներից պաշտպանվելու համար իր ապացույցները քննության ենթարկելու հնարավորությունից, նրա կողմից ներկայացված 31 միջնորդությունները մերժվել են:

«2017 թվականի ապրիլի 19-ին նախաքննության մարմինն ավելացրել էՂուկասյանին առաջադրված բողոքի ծավալները՝ նրան մեղադրելով նաև շենքեր, շինություններ գրավելու, պատանդ վերցնելու, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու փորձի մեջ: Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործն անջատվել է մյուսների մասով քրեական գործից, և 2017 թվականի օգոստոսի 2-ից սկսվել է դատաքննությունը:

Ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել վերանայել Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքի պահանջը և նրան ազատ արձակել, նշված է հայտարարությունում:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Արտագաղթի մեղավորը ժողովուրդն է’
Հաջորդ հոդվածը‘5 փաստ ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆիի մասին, որոնք քչերին են հայտնի’