‘ԵՄ գերագույն դատարան. Ճարպակալումը՝ հաշմանդամության հիմք’

710

Եվրամիության դատական իշխանության բարձրագույն մարմինը՝ Եվրոպական դատարանը, որոշում է կայացրել, որ որոշակի պայմաններում ճարպակալումը կարող է հիմք հանդիսանալ հաշմանդամություն շնորհելու համար:

Նման որոշում է կայացվել Դանիայից մի մանկական դաստիարակի հայցի քննության ընթացքում, ով պնդել է, թե իրեն աշխատանքից ազատել են ավելորդ քաշի պատճառով:

Դատարանը որոշել է, որ այն դեպքերում, երբ ճարպակալումը կարող է խոչընդոտել աշխատանքային պարտականություններն «ամբողջովին և արդյունավետ» կատարելուն, այն կարող է հիմք ընդունվել՝ մարդուն հաշմանդամ ճանաչելու համար:

Եվրոպական դատարանի որոշումները կատարման համար պարտադիր են Եվրամիության բոլոր երկրներում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գործողություն ԻՊ-ի դեմ. Քրդերը ճեղքել են Սինջար լեռան պաշարումը’
Հաջորդ հոդվածը‘ՌՔԿ-ն ստուգում է Կադիրովի խոսքերը իրավապաշտպան Կալյապինի մասին’