‘
Արդարադատության եվրոպական դատարանը օրինական է ճանաչել Եվրախորհրդարանի պահանջը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից՝ կառույցին վերադարձնելու 300 հազար եվրոն, որ նրա ֆոնդերից ծախսվել է քաղաքական գործչի քարտուղարուհու աշխատավարձի վրա: Այդ մասին ասվում է դատարանի՝ Լյուքսեմբուրգում երեքշաբթի հրապարակված որոշման մեջ:
«Դատարանը մերժել է տիկին Լը Պենի հայցը՝ նշված գումարը փոխհատուցելու վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումն ապօրինի ճանաչելու վերաբերյալ»,- ասվում է որոշման մեջ:
Պարզվել է, որ Լը Պենը Եվրախորհրդարանի միջոցներով 2010-2016 թթ. վճարել է իր օգնական Կատրին Գրիզեի աշխատավարձը, որը, ինչպես հաստատվում է, զբաղվել է ոչ թե եվրոպական գործերով, այլ կուսակցության գործունեությամբ:
Փոխանցում է tass.ru-ն:
‘