Եվրամիության 27 անդամ-երկրների դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, որը կհաստատվի ուրբաթ օրը գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց հետագա քննարկման, հինգշաբթի Twitter-ում տեղեկացրել է ԵՄ Խորհրդում չեխական նախագահությունը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը ներկայացրել է դեկտեմբերի 6-ին։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն առաջարկում է սև ցուցակում ներառել առնվազն 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ներառյալ՝ երեք բանկ, ռազմարդյունաբերության և հանքարդյունաբերության սեկտորի ընկերություններ։
ԵՄ-ն մտադիր է նաև արգելել ռուսաստանյան ևս չորս հեռուստաալիքի հեռարձակումը, սահմափակել անօդաչուների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների և լրակազմության դետալների արտահանումը։
Փոխանցում է tass.ru-ն։