‘ԵՄ դեսպանները քննարկում են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները’

606

ԵՄ խորհուրդը, մշտական ներկայացուցիչների մակարդակով, այսօր Բրյուսելում ձեռնամուխ է եղել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցի քննարկմանը, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Մասնավորապես, ԵՄ դեսպանները քննարկում են Ռուսաստանի մուտքը կապիտալի շուկա սահմանափակելու, ինչպես նաև՝  զենքի, երկակի նշանակության ապրանքների և զգայուն տեխնոլոգիաների առևտրի սահմանափակման հարցը:

Ինչպես սպասվում էր, երեքշաբթի ԵՄ խորհուրդը՝ ԵՄ 28 երկրների մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ, որոշում  է կայացրել  և չորս ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց ընդգրկել պատժամիջոցների «սև ցուցակում»: Այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելում իր դիվանագիտական աղբյուրներին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կիև. «սև արկղերի» տվյալներով՝ MH17-ը խփվել է հրթիռով’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգիայում մեկնարկում է շախմատի համաշխարհային օլիմպիադան’