‘ԵՄ դեսպանն անօրինական է համարում Ղրիմը ՌԴ-ին միացնելու նախաձեռնությունը’

665

Ղրիմի խորհրդարանի որոշումը՝ թերակղզին Ռուսաստանի հետ միավորելու վերաբերյալ, օրինակարգ չէ: Այս մասին, ինչպես հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը, հայտարարել է Ուկրաինայում ԵՄ դեսպան Յան Տոմբինսկին:

Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ Ղրիմի կարգավիճակը կարող է որոշվել բացառապես համաուկրաինական հանրաքվեի միջոցով ( այդ մասին ասվում է Ուկրաինայի հիմնական օրենքի 73 հոդվածում. «Բացառապես համաուկրաինական հանրաքվեի միջոցով են լուծվում Ուկրաինայի տարածքի փոփոխությունների մասին հարցերը»):

Տոմբինսկին նաև տեղեկացրել է, որ «ճգնաժամը թերակղզում» ներկայումս քննարկվում է ԵՄ նախարարների խորհրդի կողմից: Առայժմ նիստի արդյունքների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Նոր նշանակումներ դատախազության համակարգում’