‘ԵՄ երկրները չեն կարողացել պայմանավորվել նոր ղեկավարների հարցում’

650

Չորեքշաբթի Եվրամիությունն այդպես էլ չի կարողացել համաձայնության գալ ԵՄ   առանցքային պաշտոններում թեկնածուների վերաբերյալ:

Հիմնական տարաձայնությունները անդամ երկրների միջև վերաբերում են Քեթրին Էշթոնի փոխարեն՝ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի պաշտոնի, և Հերման վան Ռոմպեյի փոխարեն՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդներին:

Արևելյան Եվրոպայի պետությունների կարծիքով՝ Իտալիայի ներկայիս ԱԳՆ ղեկավար Ֆեդերիկ Մոգերինին չափազանց ռուսաստանամետ թեկնածու է՝ ԵՄ արտաքին քաղաքական կուրսը նրան վստահելու համար:

Համարվում է, որ վան Ռոմպեյին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու ամենամեծ շանսերն ունի Դանիայի ներկայիս վարչապետ Հելլե Տորնինգ-Շմիդտը: Այլ թեկնածուների շարքում նշվում են Իռլանդիայի վարչապետ Էնդ Քեննիի և Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի անունները: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն որակազրկել է Ալոնսոին և Սիմեոնեին’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ մշակույթի նախարար. Անպարկեշտ բառապաշարն արգելող օրենքում լրացումներ կատարելը վաղաժամ է’