Նոյեմբերին ԵՄ երկրները «ռուսաստանյան էներգակիրներից կախվածության նվազման շրջանակներում» գազի պահանջարկը կրճատել են մեկ քառորդով՝ հինգ տարվա միջին ցուցանիշի համեմատ, երկուշաբթի հաղորդել է Financial Times թերթը։
Պահանջարկի նվազմանը նպաստել են աշնանային անսովոր տաք ամիսները, ինչպես նաև գազի գնի համապատասխան աճը։
Փորձագետների կարծիքով՝ ապագայում Եվրոպայում անհրաժեշտ է ավելի շատ կրճատել գազի պահանջարկը ու միաժամանակ մեծացնել հեղուկ բնական գազի ներկրումը՝ երկարամյա տևական դեֆիցիտից խուսափելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։