‘ ԵՄ ընդունվելու դիմաց Սերբիային պարտավորեցրել են պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ’

907

Սերբիան պետք է պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, եթե ուզում է ընդունվել Եվրամիություն: Այդ մասին սերբական «Երեկոյան նորություններ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը:

«Սերբիան իրավաբանորեն համաձայնել է ԵՄ ընդգրկվելու բանակցությունների շրջանակներում աստիճանաբար համապատասխանեցնել իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ բարդ հարցերում, ինչպիսին, օրինակ, պատժամիջոցներն են Ռուսաստանի նկատմամբ: Դա շատ կարևոր է, և մենք Բելգրադից ակնկալում ենք այդ պարտավորության կատարումը»,- հայտարարել է Հանը Բելգրադ կատարելիք այցից առաջ:

Եվրահանձնակատարը նշել է, որ հասկանում է, թե պատմականորեն որքան կարևոր են կապերը Սերբիայի և Ռուսաստանի միջև , ուստի Բելգրադին չի ստիպի «հեշտ ընտություն կատարել»: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Սերբիան ԵՄ մտնելու կուրս է վերցրել՝ դա հայտարարելով իր գլխավոր ռազմավարական նպատակը: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին նախագահի համար մահապատիժ են պահանջել’
Հաջորդ հոդվածը‘Մարզպետը եղբորը հասցրել է քննչական կոմիտեի դուռը. «Հրապարակ»’