‘ԵՄ-ը Հայաստանին «ժողովրդավարության զարգացման համար» պարգեւատրել է €25 միլիոնով’

705

 

Եվրահանձնաժողովը 87 մլն եվրո լրացուցիչ գումար է հատկացրել Մոլդովային, Վրաստանին ու Հայաստանին Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակում:

Ընդ որում, Մոլդովային կհատկացվի 35 մլն եվրո, Վրաստանին՝ 27, Հայաստանին՝ 25 մլն եվրո:

Միջոցները կուղղվեն գյուղական շրջաններում տնտեսական հնարավորությունների բարձրացմանը, բարեփոխումներին էներգետիկ հատվածում, աշխատանքի շուկայի կառավարման բարելավմանը, մասնագիտական կրթության ու ուսուցման առաջարկներին և այլն:

«Այս տարի երեք արևելյան գործընկերները պարգևատրվեցին ժողովրդավարության զարգացմանն աջակցելու ջանքերի համար: Հուսով ենք, որ ապագայում այդ խումբը կընդլայնվի: Լրացուցիչ ֆինանսավորումը նշանակում է ավելի մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին ու համատեղ նախագծերին, որոնք կոնկրետ օգուտ են տալիս քաղաքացիներին», Armenia Today-ի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ-ի հանդիպումների արդյունք. Հայաստանը և Ռուսաստանը կստեղծեն Պետական ռեզերվների ռուս-հայկական համատեղ կենտրոն’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’