‘
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերանին հայտարարել է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի և նրա կողմնակիցների մահվան դատավճիռը կայացվել է մի դատաքննության արդյունքում, որը չի համապատասխանում Եգիպտոսի միջազգային պարտավորություններին: Այդ մասին տեղեկացնում է Եվրաիության կայքը:
Ինչպես հաղորդել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նախագահը, միջազգային չափորոշիչների համաձայն՝ եգիպտական իշխանությունները պարտավոր են ապահովել ամբաստանյալների արդարացի դատաքննության իրավունքը: «ԵՄ-ում համոզված են, որ դատավճիռը կվերանայվի բողոքարկման ժամանակ: Կայունությունը և իրավունքի գերակայությունը պետք է երաշխավորվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Եվրամիությունը հանդես է գալիս մահապատժի դեմ՝ ցանկացած պարագայում, քանի որ այն դաժան է, անմարդկային և մերժում է մարդկային արժանապատվությունը և անձեռնմխելիությունը: Փոխանցում է lenta.ru-ն:
‘