‘ԵՄ ինը երկրներ կարգելափակեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները’

833

Եվրամիության ինը երկրներ հուլիսի 16-ի գագաթնաժողովում պատրաստ են արգելափակել Ռուսաստանի դեմ  տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հաղորդել է ԵՄ արևմտաեվրոպական երկրներից մեկի մշտական ներկայացուցչության դիվանագիտական աղբյուրը:

«Ֆրանսիան, ԳԴՀ-ն, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովենիան, ինչպես նաև՝ ԵՄ-ում նախագահող Իտալիան, հիմքեր չեն տեսնում ներկա պայմաններում առևտրատնտեսական պատժամիջոցներ սահմանելու ՌԴ-ի դեմ և գագաթնաժողովում հանդես կգան այդ նախաձեռնության դեմ»,- ասել է դիվանագետը:

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ առրտրատնտեսական բնույթի ցանկացած սահմանափակում մտցնելու որոշումը պետք է ընդունվի միայն միաձայն՝ ԵՄ բոլոր 28 անդամների կողմից: Այդպիսով, երկրներից յուրաքանչյուրը վետոյի իրավունք ունի, հավելել է դիվանագետը:

Ուկրաինայի իրավիճակը և Մոսկվայի դեմ առևտրատնտեսական պատժամիջոցների սահմանման հնարավորությունը կքննարվեն չորեքշաբթի Բրյուսելում՝ Եվրամիության գագաթնաժողովում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Ադրբեջանական դիվերսիայից տուժած Կարինե Դավթյանի առողջական վիճակը բարելավվել է’
Հաջորդ հոդվածը‘Մաքսային միության երկրներում ռոումինգը կարող է 2015 թվականից վերանալ’