‘ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է’

1380

Ապրիլի 15-ին Բրիտանիայում պաշտոնապես մեկնարկել է Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավը:

Մեծ Բրիտանիայի Ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի երկու հասարակական կազմակերպությունների է ընտրել, որոնք այսօր սկսում են հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը:

ԵՄ-ում մնալու քարոզարշավի գլխավոր կազմակերպիչը «Բրիտանիան ուժեղ է Եվրոպայում»  (Britain Stronger in Europe) միությունն է: Նրանց ընդդիմախոսների, այսինքն՝ Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցների ճամբարը ղեկավարում է «Քվեարկիր հօգուտ դուրս գալու»  (Vote Leave) կազմակերպությունը:

Գործանականում՝ քարոզարշավը վաղուց է ընթանում, սակայն ապրիլի 15-ից գլխավոր կազմակերպիչներն իրավունք են ստանում դրա վրա ծախսելու մինչև 7 մլն ֆունտ:

«Գլխավոր կազմակերպիչները» միավորումներ են, որոնք ընդգրկում են տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Իշխող Պահպանողական կուսակցության քաղաքական գործիչներ կան երկու ճամբարում էլ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իսպանացի նախարարը հրաժարական է տվել «պանամյան փաստաթղթերի» պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Լրանում է Պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 84-ամյակը’