‘
Եվրամիության երկրների արտաքին գործոց նախարարները համաձայնել են Գերմանիայի առաջարկությանը՝ չորս ամսով սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները:
ԵՄ-ի և Թուրքիայի միջև բանակցությունների հերթական ռաունդն սկսվելու էր այս չորեքշաբթի, սակայն Գերմանիան, Ավստրիան և Նիդեռլանդները քննադատության են ենթարկել թուրքական իշխանություններին՝ հակակառավարական ցույցերը դաժանաբար ճնշելու համար:
Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցություններն սկսել է 2005 թ.՝ Խորվաթիայի հետ միաժամանակ, որը դաշինքի 27 անդամ-երկրներին է միացել հենց հաջորդ ամսին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘