‘ԵՄ-ի հանձնարարականներին հետևելու դեպքում Լատվիան կարող է չգոյատևել՝ որպես անկախ պետություն’

797

ԵՄ  հանձնարարականներին հետևելու դեպքում Լատվիան կարող է չգոյատևել՝ որպես անկախ պետություն: Այս մասին լրագրողներին հայտարարել է երկրի նախագահ Անդրիս Բերզինիշը, փոխանցում է РИА Новости-ն:

«Տնտեսական ճգնաժամից հետո կայունություն է առաջացել, և Լատվիան միջազգային վարկանիշ է ձեռք բերել, սակայն հարկավոր է ջանասիրաբար հետևել այն բանին, թե մենք որտեղ ենք գտնվում ներկայումս և ինչ ենք պատրաստվում անել ապագայում: Այն հարցը, թե ինչպես ենք պատրաստվում առաջ շարժվել, ավելի քան կարևոր է: ԵՄ-ի հանձնարարականները կատարելու ետևից ընկնելով՝ Լատվիան կարող է չգոյատևել՝ որպես անկախ պետություն»,- ասել է Բերզինիշը:

Հիշեցնենք, որ 2008թ-ին տնտեսական ճգնաժամի հետևանքով Լատվիան սնանկացման եզրին էր հայտնվել: 2012 թ. երկրի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել էր ճգնաժամը հաղթահարելու մասին: Լատվիան ԵՄ-ի անդամ է 2004 թվականից:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի իշխանությունները զորակոչում են կանանց’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը կերկարաձգի պայմանագիրն ավելի ցածր աշխատավարձով’