‘ԵՄ Խորհուրդը ոստիկանական առաքելություն կուղարկի Ուկրաինա’

1103

ԵՄ Խորհուրդը համաձայնել է  երկու տարի ժամկետով ոստիկանական առաքելություն ուղարկել Ուկրաինա: Այդ մասին ռուսաստանցի լրագրողներին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը Լյուքսեմբուրգում ԵՄ 28 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում:

«Այսօր քաղաքական որոշում է կայացվել, որ առաքելությունը կուղարկվի երկու տարի ժամկետով: Առաքելության ձևավորումը կսկսվի անհապաղ, այն կարող է մեկնել մոտ ժամանակներս: Նրա խնդիրն է լինելու Ուկրաինայում ներքին գործերի և հատուկ ծառայությունների համակարգերի բարեփոխումը»,-ասել է Լինկյավիչյուսը:

Լիտվայի արտգործնախարարը նաև տեղեկացրել է, որ ԵՄ Խորհուրդը որոշում է կայացրել արգելել արտահանումը Ղրիմից Եվրամիություն: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օպերատորը իր դեմ կիրառված բռնության կապակցությամբ հայտարարություն է ներկայացնում ‘
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Ջազիրայի» լրագրողները դատապարտվել են 7 տարվա ազատազրկման’