‘ԵՄ համակարգողի կարծիքով՝ Բելգիայի ԱԷԿ-երը կարող են կիբեռգրոհների ենթարկվել’

1504

Առաջիկա հինգ տարիներին Բելգիայի ատոմակայանները կարող են հայտնվել կիբեռգրոհի սպառնալիքի տակ, կարծում է Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգող Ժիլ դը Կերշովը:

«Ես չեմ զարմանա, եթե առաջիկայում ատոմային սեկտորը դառնա կիբեռգրոհների թիրախ», -հայտարարել է Կերշովը բելգիական Libre թերթին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ ահաբեկչական գործողությունների համար համացանցն օգտագործելու փորձեր կարող են արվել մոտակա հինգ տարիներին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ բելգիական ատոմակայանները մարտի 22-ին Բրյուսելում պայթյուններ իրականացրած ահաբեկիչների գերակա նպատակակետն են եղել: Դատախազությունը, սակայն, այս տեղեկատվությունը չի հաստատել: Որբաթ օրը հաղորդվել է, որ Բելգիայի Միջուկային անվտանգության հարցերով գործակալությունը (AFCN) ԱԷԿ-ի մի շարք աշխատակիցներից վերցրել է էլեկտրոնային անցաթղթերը և սահմանափակել  միջուկային օբյեկտների հասանելիությունը՝ մտավախություն ունենալով, որ ԱԷԿ-երը կարող են դառնալ ծայրահեղականների թիրախը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շառլեռուայում սպանված անձը ԱԷԿ-ի պահապան չի եղել’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ն՝ Արևմուտքին. Խաղաղություն՝ ռմբակոծություններից հրաժարվելու դիմաց’