‘
Հայաստանը կարող է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ, սակայն փաստորեն այլ պայմաններով։ Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը: Հանը ասել է, որ այժմ ԵՄ-ն աշխատում է Հայաստանի համար նոր պայմանավորվածություններ մշակելու վրա։ Ըստ նրա, Հայաստանի իշխանությունների հետ նոր քննարկումների ընթացքում Եվրամիությունը եզրակացություններ է արել, որոնց հիման ԵՄ-ից մանդատ ստանալու դեպքում կարող են Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել։ Հանձնակատարը հույս է հայտնել, որ դա կարող է տեղի ունենալ մայիսին կայանալիք Ռիգայի գագաթնաժողովում։
«Մենք քննարկումներ ենք անցկացրել և փորձել պարզել, թե փոփոխված այս պայմաններում ի՞նչ է հնարավոր անել և բացահայտել համագործակցության ոլորտներն ու խորության աստիճանը»,- ասել է Հանը։
‘