‘ԵՄ հատուկ հանձնաժողովն առաջարկում է Կոսովոյի հարցով դատարան ստեղծել’

569

1998-1999 թթ. Կոսովոյում տեղի ունեցած հանցագործությունների հետաքննության հարցերով հատուկ հանձնաժողովը էթնիկ զտումների ապացույցներ և այդ պետության տարածքում մարդու օրգանների վաճառքի փաստեր է հայտնաբերել:

Հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իր թիմը մտադիր է մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ գործ հարուցել Կոսովոյի Ազատագրության բանակի նախկին բարձրաստիճան անդամների դեմ:

Եվրամիության դատախազ Քլինթ Ուիլյամսոնի խոսքով՝ երեքամյա հետաքննության արդյունքում հաջողվել է գտնել կոսովցի սերբերի, գնչուների և մյուս փոքրամասնությունների էթնիկ զտումների ապացույցներ: Հանձնաժողովը հայտնաբերել է նաև օրգանների վաճառքի տասը դեպք:

Հանձնաժողովն սկսել է աշխատել չորս տարի առաջ, այն բանից հետո, երբ Եվրոպայի Խորհուրդը հրապարակեց զեկույց, որի համաձայն՝ Կոսովոյի նախկին ղեկավարները, այդ թվում՝ նախկին վարչապետ Հաշիմ Թազին, իբր, մասնակից են եղել օրգանների վաճառքին:

Հանձնաժողովի ներկայացուցիչը կոչ է արել դատարան ձևավորել՝ այդ հանցագործությունների մեղավորներին դատելու նպատակով: Դրա անհրաժեշտությունը նա բացատրել է նրանով, որ այժմ կասկածյալները ենթակա չեն Հաագայի դատարանի և Միջազգային քրեական դատարանի իրավասությանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նեթանյահուն կոչ է արել պատրաստվել երկարատև պատերազմի Գազայի հատվածում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Էրեբունիում ջուր չի լինի’