‘ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ‘

614

Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը Բաքվում մտադիր է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունը:

Աղբյուրի համաձայն, հունվարի 14-15-ին Բաքու այցի շրջանակում Զալբերը մի շարք հանդիպումներ կանցկացնի երկրի ղեկավարության հետ, որոնց ընթացքում կքննարկվի նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների զարգացումը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: 

Նախորդ հոդվածը‘Երևանում կկայանա «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» փառատոնը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպումը’