‘
Եվրամիության ղեկավարները Բրյուսելում հանդիպում են անցկացնում, որի ընթացքում քննարկվում է լուրջ տարակարծություններ առաջացրած՝ Միության 2014-2020թթ. բյուջեն:
Եվրահանձնաժողովն առաջարկում է բյուջեն ավելացնել 5 տոկոսով, սակայն ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյի առաջարկած նախագծով առաջարկվում է կրճատել նախատեսված ծախսային հոդվածները:
Մեծ Բրիտանիան, Շվեդին եւ Նիդերլանդներն այս հարցում ամենակոշտ դիրքորոշում են գրավել՝ գտնելով, որ բյուջետային կոշտ տնտեսման պայմաններում բյուջեի ավելացումը անընդունելի է:
Նրանք պահանջում են կամ լիովին արգելել դրամական հատկացումները, կամ զգալիորեն կրճատել դրանք: ԵՄ այլ երկրներ կարծում են, որ Միության գործառույթները շարունակաբար աճում են, եւ նոր բյուջեն պետք է համապատասխանի այդ փաստին:
‘