ԵՄ-ն՝ ռուսաստանյան «գազային շանտաժին» սպասելիս

133

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ երկու երկրներին գազի մատակարարումը դադարեցնելու՝ «Գազպրոմի» որոշումն անվանել է ռուսաստանյան «շանտաժ» և սովորական քաղաքացիներին վնասելու փորձ։ Չորեքշաբթի նա Բրյուսելում հայտարարել է, որ Միությունը պատրաստ է օգնելու Լեհաստանին և Բուլղարիային՝ հարևան երկրներից այնտեղ գազ ուղարկելով։

«Զարմանալի չէ, որ Կրեմլը հանածո վառելիքն օգտագործում է մեզ շանտաժի ենթարկելու համար,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։- Եվրահանձնաժողովը պատրաստվել է դրան անդամ պետությունների և միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ և համերաշխորեն»։

Bloomberg-ի տվյալներով՝ եվրոպական 10 ընկերություններ արդեն հատուկ հաշիվներ են բացել Գազպրոմբանկում՝ գազի մատակարարման դիմաց ռուբլով վճարելու համար։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ նման քայլերը կարող են խախտել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ռեժիմը։ Նա պնդում է, որ պայմանագրերը կնքվում են եվրոյով և պետք է վճարվեն եվրոյով։

Փոխանցում է euronewsը։

Նախորդ հոդվածըՄՔԴ դատախազը հայտարարել է, որ չի աշխատում Ռուսաստանի դեմ
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև