‘ԵՄ-ն՝ Brexit-ի սոցիալական և տնտեսական հետևանքների մասին’

2110

Մեծ Բրիտանիայի և Եվրամիության «ապահարզանի» ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները հաճախ թերագնահատվում են, հայտարարել է Եվրամիության կողմից Brexit-ի հարցով գլխավոր բանագնաց, Եվրահանձնաժողովի անդամ Միշել Բարնիեն Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում:

«Առաջին իսկ օրվանից մենք գիտեինք, որ այդ բանակցություններն արտակարգ են, դրանք շատ բարդ են, դրանք շատ ծանր մարդկային ու սոցիալական, իրավական, ֆինանսական, տեխնիկական և տնտեսական հետևանքներ կունենան: Եվ հաճախ այդ հետևանքները թերագնահատվում են»,- ասել է նա:

Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ն լքի 2019 թ. մարտի 29-ին՝ ուղիղ երկու տարի անց Brexit-ի մեկնարկից, որի օգտին բրիտանացիները քվեարկեցին 2016 թ. հունիսին կայացած հանրաքվեում:

Եվրամիության իշխանությունները պնդում են, որ Մեծ Բրիտանիան պետք է կատարի ԵՄ շրջանակներում նախապես ստանձնած ֆինանսական պարտավորությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ գումարը կարող է կազմել 60-ից մինչև 100 հազար միլիարդ եվրո: Ավելի վաղ Telegraph-ը հաղորդել է, որ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու համար պատրաստ է վճարել մինչև 40 միլիարդ եվրո: Մայիսին Brexit-ի գործերով բրիտանացի նախարար Դևիդ Դևիսը հայտարարել էր, որ Լոնդոնը դուրս կգա բանակցություններից, եթե Բրյուսելը պահպանի 100 մլրդ եվրո վճարելու պահանջը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի երիտասարդների 46 %-ն առաջին անգամ է լսել Ստալինի հալածանքների մասին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան չի ընդունում Իրանի դեմ պատժամիջոցները’